Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին։ ՌԴ նախագահը Քիսինջերի հետ քննարկել է համաշխարհային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, թե Պուտինին եւ Քիսինջերին կապում են հին հարաբերությունները։ «Նրանք մշտապես շփվում են»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ Քիսինջերը ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական և նախկին պետքարտուղար է:














