Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին այցելել Երևան. ՌԴ ԱԳՆ

13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ասել է ՌԴ արտաքին գործերի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Ռուսաստանն ու Հայաստանը ամրապնդում են դաշնակցային հարաբերությունները։ Քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով», – ըստ ՌԻԱ Նովոստիի ասել է Ռուդենկոն։