Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևը քննարկել են ՌԴ էմբարգոյի շրջանցման դեմ պայքարի հարցերը

5

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության որոշ հարցեր: Տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Կողմերը քննարկվել են քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Ղազախստանի ու Բելառուսի տարածքով Ռուսաստան այն երկրներից ապրանքների անօրինական ներմուծման դեմ, որոնք հայտնվել են ՌԴ կառավարության հաստատած էմբարգոյի ցուցակում: