Պուտինը Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների վերացման հրամանագիր է ստորագրել

11

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր ՌԴ նախագահի`նոյեմբերի 28-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, խոսքը վերաբերում է «Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովման, հանցագործ ու այլ հակաօրինական գործողություններից ՌԴ քաղաքացիների պաշտպանության և  Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների ձեռնարկման» մասին հրամանագրում փոփոխություններ մտցնելուն: