ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարելիք այցի շրջանակներում հնարավոր է հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Նա հիշեցրել է, որ Պուտինը Ադրբեջանում կլինի հունիսի 12-13-ը և կմասնակցի առաջին եվրոպական խաղերի բացման արարողությանը:
Հունիսի 13-ին Պուտինը զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ուշկարովի խոսքով՝ նախագահները կարող են քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը, քաղաքական ոլորտին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերը:
Բաքու պլանավորած այցի ընթացքում Պուտինը կարող է հանդիպել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:











