ՊՆ-ն հերքում է. Դովեղի բնակիչն ու Այգեհովիտի բնակչուհին Ադրբեջանի սահմանը չեն հատել

43

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են, որ մարտի 16-ին և 17-ին ՀՀ երկու քաղաքացիներ հատել են սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ նրանք սահմանը հատել են Ադրբեջանի Ղազախի շրջանում: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հերքել է լուրը՝ ասելով, որ նման փաստ չի գրանցվել: Նշենք նաև, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ սահմանը հատած քաղաքացիներից մեկը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակչուհի: