Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել։ Այս մասին հաղորդել է «Интерфакс»։
Գործակալությունը մասնավորապես գրում է. «Դատահոգեբանական փորձաքննությունը զինծառայողին մեղսունակ է ճանաչել։ Հանցագործությունը կատարելու պահին նա ամբողջությամբ գիտակցել է իր գործողությունները», – նշել է գործակալության զրուցակիցը։ Աղբյուրը նաև հայտնել է, որ փորձաքննությունն իրականացվել է ստացիոնար պայմաններում, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում։ «Փորձագետները որոշ հոգեբանական խնդիրներ ի հայտ բերել են, բայց ընդհանուր առմամբ նա մեղսունակ է»:
Աղբյուրը նշել է, որ եթե դատահոգեբանական փորձաքննությունը Պերմյակովին մեղսունակ ճանաչեր, ապա վերջինս կազատվեր դատական պատասխանատվությունից և հարկադիր կուղղորդվեր հոգեբուժարան:














