Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը. Դավութօղլու

6

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական «NTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ հարկավոր է վերականգնել Հայաստանի հանդեպ ունեցած անվստաությունը:

Դավութօղլուն հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, և որ իրենք ջանքեր են գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Պետք է հաղթահարել մեր նկատմամբ ունեցած Հայաստանի անվստահությունը, սակայն նոր ժամանակաշրջան սկսելու համար չենք կարող հաշվի չառնել նաև Ադրբեջանի պահանջները»,- ասել է վարչապետը: