Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել, և այդ պատճառով բանակցային գործընթացում առաջընթաց չկա:
Քոչարյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, թե ԼՂ կարգավորման համար պետք է տարածքներ հանձնվեն ԼՂ-ի կարգավիճակի դիմաց, ասաց, որ Ուորլիքը որևէ նոր բան չի ասել, նա միայն վերաշարադրել է այն, ինչ կա Մադրիդյան սկզբունքներում:
Քոչարյանի պնդմամբ՝ այժմ քննարկման առարկան կրակի դադարեցման ամրապնդումն է:
Ինչ վերաբերվում է Մադրիդյան սկզբունքներին՝ փոխարտգործնախարարն ասաց, որ դրանք իրենց մեջ ենթադրել են փոխզիջումներ, որը ներառում էր նաև տարածքների հարցը և կարգավիճակի հարցը, սակայն ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո արդեն լրջորեն պետք է մոտենալ այդ հարցին. «Բայց հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն վերանայել նախկին համաձայնությունները»,- ասել է նա:











