Պետք է ամեն ինչից զրկել այս մարդկանց. Զ. Փոստանջյանը՝ պաշտոնաթող նախագահին տրվող արտոնությունների մասին

10

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը երեկվանից հանրության լայն շրջանակներում զայրույթ է հարուցել, հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Հանրությունն իրապես չի ընկալում, որ նա ունեցել է նախագահներ, թեպետ նրանք պաշտոնաթող են, բայց այնուամենայնիվ հանրությունն ասում է, որ անհրաժեշտ չէ պաշտոնաթող նախագահներին տրամադրել թե՛ հատուկ կենսաթոշակ, թե՛ արտոնություն՝ անհատույց աշխատանքային գրասենյակի կամ պաշտպանության տեսքով»,- ասաց նա:վ

Փոստանջյանը, շեշտելով նախագահների կատարած քայլերը, հավելեց. «Սրանք այսպիսի նախագահներ են, որոնք չեն ծառայել ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ ներկայացնել են հայ ժողովրդի շահերը:  Հիմա այս մարդկանց ի՞նչ կարիք կա նորից ինչ-որ ձև պատիվ մատուցելու կամ խրախուսելու, ընդհակառակը պետք է ամեն ինչից զրկել այս մարդկանց»: