Պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել

10

Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել: Տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Պետդուման իր խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ, ինչպես նաև այլ ժողովուրդներին, ովքեր տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների ժամանակ, և համարում է, որ պատմության բարդ հարցերը և միջազգային վեճերը անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում դիվանագիտական ջանքերով՝ հանուն կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ամբողջ մոլորակի վրա:

Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիա մայրցամաքը կարող է եւ պետք է դառնա բարդրացիության և իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու ստեղծարարության տարածք»,-ասված է հայտարարության տեքստում: