ՊԲ հայտարարությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց Զաքիրովի՝ առաջնագիծ այցի մասին

22
Մայիսի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում նշվում է, որ նախարար Զաքիր Հասանովը այցելել է առաջապահ դիրքեր Թալիշի ուղղությամբ, ինչը հաստատում է Արցախի պաշտպանության բանակի նախօրեի հայտարարությունը: Այս մասին հաղորդում է Razm.info-ն:

Մասնավորապես Արցախի ՊԲ-ն հայտնում էր, որ մայիսի 4-ին Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ մի քանի օր է ինչ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ, եղել են շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում: 

Զաքիր Հասանովի հետ միասին դիրքեր են այցելել նաև, Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը, առաջին կորպուսի հրամանատար Հիքմեթ Հասանովը, ինչպես նաև նախագահի՝ ռազմական գծով օգնական Մահարամ Ալիևը:
 
Նշենք, որ մի քանի օր առաջ էլ՝ մայիսի 1-ին Մահարրամ Ալիևը այցելել էր նաև պետական սահմանապահ ծառայության առաջապահ դիրքեր՝ Տավուշի ուղղությամբ, իսկ մարտի կեսերն Մահարամ Ալիևը Զաքիր Հասանովի հետ միասին եղել էին առաջնագծի հարավային հատվածում: