Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա եղել է մեր ներքին պայմանավորվածությունը

8
Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև 2018-ի դեպքերին:

Խոսելով 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մասին` նա նշեց, թե չի կարող ասել՝ ինչ է խոսել այդ օրը Փաշինյանի հետ:

Դիտարկմանը, որ կան խոսակցություններ՝ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարպետյանով փոխարինելու վերաբերյալ, Կարեն Կարապետյանն ասաց․ «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա եղել է մեր ներքին պայմանավորվածությունը և չի խախտվել»,- շեշտեց նա։

Խոսելով 2018-ին Փաշինյանին ազատ արձակելու օրվա մասին՝ նա ասաց. «Ես հանդիպել եմ և միջնորդել եմ դատախազին, որպեսզի դուրս գայինք այն իրավիճակից, որում գտնվում էին»:

Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին իր և Նիկոլ Փաշինյանի միջև, Կարապետյանը կրկնեց, որ դա ներքին պայմանավորվածություն է եղել:

Կարապետյանը շեշտեց, որ քաղաքականությունով չի զբաղվելու: