Վայոց Ձորի մարզի պատմական Եղեգիս քաղաքում շարունակում է ծանր տեխնիկա աշխատել՝ չնայած համայնքապետարանից և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված գրության, որ պետք է կասեցնել հնավայրում քարհանքի աշխատանքը, մինչև տեղանքին կարգավիճակ կտան: Այս մասին ահազանգում է մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:
Զաքարյանն իր նկարահանած տեսանյութում նշում է, որ տարածքում երեսուն տարի շարունակ գործող արտադրամասը հանքից քարերը վերածում է ավազի և քանդելով հնավայրը:
Զաքարյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ ահազանգել է Վայոց Ձորի հուշարձանների պահպանության մարզային գրասենյակի պետ իր դիմումներին ի պատասխան գրություն է ստացել աշխատանքները կասեցնելու մասին, բայց հանքը շարունակում է գործել և ավերել հնավայրը:
Նշենք, որ միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։
[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/7mEKL7jGFWs” frameborder=”0″ width=”325″ height=”268″]














