Պատերազմը և միջկրոնական հակամարտությունները կարող են Սիրիայի և Իրաքի կործանման պատճառ դառնալ, նշել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարտը։ Փոխանցում է Корреспондент-ը։
«Ես տեսնում եմ, որ ապագայում Սիրիան կբաժանվի 2 կամ 3 մասի, իսկ Իրաքի վերաբերյալ նման կանխատեսում անելը դեռ վաղ է»,- ասել է Սթյուարտը:
Սթյուարտը չի բացառել, որ քրդերը կարող են Իրաքի կենտրոնական կառավարության կազմում ներառվել:














