Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

9
Տարածքային զարգացման և ենթակառուսվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատախանը բացասական է։

Այս մասին ասաց Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։ Վերջինս հայտնեց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացված մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Նշենք, որ նախարարությունում արձանագրվել են կորոնավիրուսի դեպքեր: