Պաշտոնանկությունների օր. Կոստանյանը հրաժարական տվեց

7

Այսօր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ինքն է հրաժարական տվել:

Ըստ այդմ՝ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Կոստանյանն իր հրաժարականի մասին հայտնել է Դատախազությունում տեղի ունեցած Կոլեգիայի նիստի ընթացքում՝ նշելով, թե նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իրեն աշխատանքից ազատելու դիմումը։ Կոստանյանն այսօրվանից վայր է դնում իր լիազորությունները։

Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ է արվել ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը, նրա փոխարեն նշանակվել է Կարապետ Դավթյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Միաժամանակ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը: