Պաշտոնական Լոնդոնը ԼՂ հարցում պաշտպանում է Ադրբեջանին. Վենդի Մորտոն

81
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի ԵՄ եւ ԱՄՆ հարցերով տեղակալ Վենդի Մորտոնի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին անռչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ հակակորոնավիրուսային պայքարին։

Մամեդյարովը բրիտանացի դիվանագետին ներկայացրել է, թե ինչ վիճակում է գտնվում ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Մորտոնը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնն աջակցում է Ադրբեջանի «սուվերենությանը եւ տարածքային ամբողջականությանը»։