Պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը կլինի մոտ մեկ մլն դրամ. Օրինագիծն ընդունվեց

7

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծն ԱԺ-ն ընդունեց:

Օրինագիծն ընդունվեց 87 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ: Դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ փոփոխված օրենքը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով: