Պահանջում են պատասխանատվության ենթարկել Հրաչյա Հակոբյանին՝ Վանեցյանին գործակալ կոչելու համար

4
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց պահանջում է պատասխանատվության ենթարկել Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ գրառում կատարելու համար, որտեղ Հակոբյանը Վանեցյանին գործակալ լինելու մեջ է մեղադրում: 

Նա պատրաստվում էր դիմում ներկայացնել դատախազություն, սակայն դատախազության դռները փակ էին։

«Մինչ այստեղ գալս պաշտոնական էլետրոնային փոստով դիմումն արդեն ուղարկել եմ»,- ասաց Բաբայանը:

 «Այն հարցերի շարքը, որ ֆեյսբուքում ներկայացրել էր պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, իմ համոզմամբ, գրվել է այլ տեղ, գրվել է վարչապետի կողմից։ Ընդհանրապես, վերջերս բոլոր տեքստերը, որոնք կապ ունեն պարոն Վանեցյանի հետ, գրվում են վարչապետի կողմից»,- ասաց իրավապաշտպանը։
 
Նա նշեց, որ Հակովյանը հայտարարությունը ձևակերպել է այնպես, որ հնարավոր չլինի իրեն պատասխանատվության ենթարկել զրպարտչության համար. «Այստեղ առնվազն երեք ուղղություններով պետք է լինի գնահատական՝ քաղաքական, իրավական և բարոյական»,- հավելեց Բաբայանը: