«Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» կարգախոսով ցույցեր Բաքվում

9
Մայիսի 26-ին մի խումբ մարդիկ փորձել են «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» կարգախոսով ցույց անցկացնել Բաքվում՝ խորհրդարանի շենքի մոտ:

Ինչպես հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը, ցույցի մասնակիցները խորհրդարանին մեղադրել են երկրի շահերը չպաշտպանելու համար:

«Հայերը Շուշին մայրաքաղաք են հռչակում, իսկ մեր խորհրդարանի 99 պատգամավորները համաձայնություն են տալիս Իրանից կամրջի կառուցմանը… այդ պատճառով մենք բողոքի ցույց ենք անցկացնում»,-ասել է ցույցի մասնակիցներից մեկը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, ցրել են բողոքի ցույցը և ձերբակալել են մասնակիցներին: