Չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան

5
Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 17 թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պրետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում ինտենսիվ թերապիայի ևս 100 մահճակալ կավելացվի: Դրանցից 50-ը կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում»,- ասաց նախարարը:

Նախարարը քաղաքացիներին հորդորեց պահպանել բոլոր կանոնները. «Մենք երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Բժիշկները 24-ժամյա պայքար են մղում, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում կյանքեր փրկել: Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ երիտասարդ ու առողջ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով»: