Չինաստանում հայտնաբերվել է 55 մլն տարեկան նախամարդու կմախք

162

Չինաստանում հայտնաբերվել է 55 մլն տարեկան նախամարդու կմախք: Հնագետները պարզել են, որ այս էակն ապրել է ծառի վրա: Գրում է The Wall Street Journal-ը:
«Հայտնաբերված կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջինիս պրիմիտիվ երկարոտնի է: Պարզվել է, որ հայտնաբերված նախամարդը ոտնաթաթերի վրա է կանգնել ինչպես կապիկը, իսկ նրա մարմինը բավական երկար է եղել: Բայց հնագետները շեշտել են, որ այս նախամարդու վրա կան այնպիսի անատոմիական առանձնահատկություններ, որոնք էվոլյուցիայի արդյունքում անհետացել են ժամանակակից մարդու մարմնից»,- հաղորդում է ամսագիրը:

Ամսագրի փոխանցմամբ՝ կմախքը շատ լավ է պահպանվել, ինչը թույլ է տալիս անգամ որոշել, թե ինչպես է ապրել այդ մարդը, նույնիսկ ինչով է սնվել