Չէ էս նորմալ ա՞. Հաղորդավարին գիշերը տուգանեցին դիմակը կզակին կրելու համար

19

Դերասան Վարդան Սարգսյանը գրել է. 

«Չէ էս նորմալ ա՞:

Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել):
 
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Arsen Torosyanը և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:

Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը դա խաղտո՞ւմ է: Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»: