Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ. Ալեն Սիմոնյան

10
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս քաղաքացիների մոտ ոչ լուրջ վերաբերմունք կա կորոնավիրուսի նկատմամբ:

«Ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ով էլ լինի, ինչ երկիր ու կառավարություն էլ լինի… Եթե այս շատ առանձնահատուկ իրավիճակում մենք չկարողանանք այդ գիտակցությունը մարդկանց հացնել, որևէ մեկն ինչ-որ բան չի կարող անել»,- նկատեց Սիմոնյանը:

Նա նաև նկատեց, որ եթե կարիք լինի, հնարավոր է քննիչ հանձնաժողով ստեղծվի: Անդրադառնալով խիստ կարանտին սահմանելու հարցին՝ ասաց. «Չենք կարող մեզ խիստ կարանտին թույլ տալ»: