Չեմ պատրաստվում մանդատից հրաժարվել. ԼՀ պատգամավորը՝ Մակունցի առաջարկի մասին

10
Ես չեմ պատրաստվում մանդատից հրաժարվել: Այս մասին հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկին, որ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Առաքելյանը, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքով պայմանավորված, վայր դնեն իրենց մանդատները, այդկերպ կվարվեն նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը:

«Նորմա՞լ է, եթե ասեմ՝ ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, եթե վարչապետը հրաժարվի իր պաշտոնից: Ինչ կապ ունեմ ես, օրինակ Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու հետ: Եթե Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը նախահարձակ են եղել և հարվածել են Էդմոն Մարուքյանին, կարող է իրենց մանդատը վայր դնելու պահանջ հնչեցվեր, բայց եթե այդ ընթացքում կապում են իմ և Սարգիս Ալեքսանյանի անունները, ես չգիտեմ՝ ինչ ասել» ,- հավելեց նա: