Չեմ կարծում, որ ազատագրված հողերը երբևէ կհանձնվեն առանց ԼՂՀ կարգավիճակի փոփոխման. Հ. Նաղդալյան

14

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խոսեց ՊՊԾ գնդի գրավման շուրջ ՀՀԿ պասիվության մասին՝ նշելով, որ չեն ուզում վնասել գործընթացին:

Նաղդալյանը շեշտեց, որ փոխզիջումների մասին խոսք գնալ չի կարող, իրենք մտածում են միայն արյունահեղության կանխման մասին: «Սասնա ծռերի» պահանջներից մեկի՝ մասնավորապես Արցախի տարածքների հանձնման հարցով բանակցությունների դադարեցմանը, Նաղդալյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ասել, որ ՀՀ ղեկավարությունը գնալու է, կամ կգնա նրան, որ ազատագրված հողերը երբևէ կհանձնվեն առանց ԼՂՀ կարգավիճակի փոփոխման, Ղարաբաղի անկախության ճանաչման»: