Չեմ զարմանա, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն փող տպել ու բաժանել. Թունյան

8
Ես արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունը, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալը ավելի ձեռնտու է»,-նշել է նա: