Չեխիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չեխիայի նախագահ

8

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Չեխիան պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Հայաստանից վերադառնալուց հետո պետք է դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին. այնտեղ Ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այդ հարցում մենք հետ ենք մնում», – ասել է Միլոշ Զեմանը, փոխանցում է չեխական parlamentnilisty.cz-ը: