Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Չեխիան լիովին ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման գործընթացը և այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,-նշել է նա:











