Չեխիայում չեղարկել են փողոցում դիմակ կրելու պարտադրանքը

12

Չեխիայի փողոցներում դիմակներ կրումը երկուշաբթիից ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել, նաև թույլատրվում է ռեստորաններում «շվեդական սեղաններ», հանրային ակցիաներ՝ առավելագույնը 2,5 հազար մարդու մասնակցությամբ, և ազատ ճանապարհորդություններ դեպի ԵՄ երկրների մեծ մասը, ասվում է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կինոթատրոններում և թատրոններում հանդիսատեսներն այժմ կկարողանան օգտվել բուֆետներից, բայց նրանց դեռևս արգելված է սնունդը դահլիճ բերել:

Չեղարկվել է վարսավիրանոցների հաճախորդների միջև 1.5 մետր հեռավորության պահպանման կանոնը:

Անցած 24 ժամվա ընթացքում, ըստ Առողջապահության նախարարության մամուլի ծառայության, Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 10 024-ի: 7230 մարդ է ապաքինվել, 330-ը՝ մահացել է: