Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր եւ ձեր քաղաքական այս րոպեական խնդիրը լուծելու համար ձեւախեղել Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Ւմ քահլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
«Տեսականորեն չեք բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ դուք խորհրդարանին օժտեք լիազորությամբ, ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակեք միապետություն»,- ասաց Զոհրաբյանը։
Ի պատասխան Հովակիմյանն ասաց․ «ԱԺ ընտրությունների ճակատագիրը սահմանադրությամբ ամրագրված է եւ հստակ ամրագրված է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի անցկացվում։ Չի կարող որեւէ մեկը բերել օրենքի մակարդակով, ինչ որ լիազորություն տա։ Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում հանրաքվե չի անցկացվում»:
Զոհրաբյանն արձագանքեց․ «Հանրաքվեի մեխանիզմը եւս հստակ կանոնակարգում է Սահմանադրությունը եւ ես չեմ կարծում, որ ԱԺ-ն սահմանադրական քայլ է անում այս նախագծով չեղարկելու հանրաքվեի անցկացումը: Սա իմ տեսակետն է»:











