Չափազանց դառնացած եմ այն իրավիճակից, որով որպես վարչապետ ժառանգել եմ ԼՂ հարցի գործընթացը

11

Չափազանց դառնացած եմ այն իրավիճակից, որով որպես վարչապետ ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և, ընդհանրապես, Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Այս մասին նա ասաց օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

Փաշինյանը կարևոր է համարում այն, որ անընդհատ թարմացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման և պատճառների վերաբերյալ բազային տեղեկատվությունը: 

«Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, որովհետև հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարվա ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և, որ ավելի վատ է, նենգափոխվում: Մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին, և հետևողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս»,- ասաց Փաշինյանը: