Չավուշօղլուն այսօր կտեղեկանա՝ արդյոք Օբաման ապրիլի 24-ին կասի «ցեղասպանություն»

5

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնում տեղի ունեցող  հանդիպումների վերաբերյալ հետաքրքրիր անդրադարձ է կատարել թուրքական «Հուրրիյեթ» թերթը:

Նշվում է, որ ամերիկյան վարչակազմն այսօր Չավուշօղլուին կտեղեկացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝  ուրբաթ օրվա հայտարարության մասին՝ նշելով, թե նախագահը «ցեղասպանություն» կասի՞, թե՞ ոչ:

Պարբերականը նշում է, որ այդ քայլով նա փորձել է կանխել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Օբամայի դիրքորոշման մասին Թուրքիային հայտնի կդառնա միայն այսօր:

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Վաշինգտոն հրավիրված Մևլութ Չավուշօղլուն այսօր կտեղեկանա՝ արդյոք Օբաման ապրիլի 24-ին կասի «ցեղասպանություն»,- գրել է թերթը: