Չաթալ-Հույուկից 7000-ամյա ծիսական արձանիկ է հայտնաբերվել

201

Հնագետները Հայկական լեռնաշխարհի ծայրամասում գտնվող Չաթալ-Հույուկի հնավայրից (կենտրոնական Թուրքիա) հայտնաբերել են իր տեսակի մեջ եզակի նեոլիթյան շրջանի կնոջ արձանիկ: Հաղորդում է Dailysabah-ը:

Արձանիկը մոտ 17 սմ երկարություն ունի և կշռում է մեկ կիլոգրամ: Այն եզակի է համարվում իր հոգևոր կառուցվածքի և վարպետությամբ պատրաստված լինելու առումով: Այն թվագրվում է մ.թ.ա. 5500-8000:

Արձանիկը, որը պատրաստված է մարմարիոնակերպ քարից և ենթադրվում է, որ եղել է ծիսակատարության մաս, հայտնաբերվել է միջազգային հնագիտական խմբի կողմից, որը ղեկավարվում էր ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, մարդաբան Իան Հոդդերի կողմից:

Նշենք, որ Չաթալ-Հույուկը, որն ունի ավելի քան 9000-ամյա պատմություն, 2012թ-ից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: