Ուորլիքն արձագանքել է շփման գծում ադրբեջանական կողմի գնդակոծությանը

8

Շփման գիծն անցնելու ժամանակ գնդակոծությունը ստիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին թաքնվել: Գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Շփման գիծն անցնելիս պարբերաբար գնդակոծությունը ստիպեց ԵԱՀԿ դիտորդներին թաքստոց գտնել: Սա անընդունելի է»:

Հիշեցնենք, որ Արցախի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը կրակ է բացել ավտոմատ հրազենից: