Ունեցել ենք մահվան դեպք, երբ 69-ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վիճակագրություն ապաքինվածների մասով չունենք, մահացածների մասով ունենք։ Ես կխնդրեմ մեր մամուլի ծառայությանն այսօր հրապարակել, այնտեղ տոկոսներ կան, թե քանի տոկոսի մոտ է եղել խրոնիկական հիվանդություն։ Դա, իհարկե, չի նշանակում, որ առողջ քաղաքացիներն ամբողջությամբ ապահովագրված են։ Ունեցել ենք շատ ծանր դեպք, երբ երիտասարդ քաղաքացին էլի խրոնիկական հիվանդություններ չի ունեցել, բայց շատ ծայրահեղ ծանր է եղել եւ փաստացի մի կերպ է փրկվել։














