Ում ականջներն են երևում Արման Բաբաջանյանի ետևում. Գլխավոր դատախազը գիտի

8
Արման Բաբաջանյանի տեղեկատուներն իրեն կրկին վատ վիճակի մեջ դրեցին։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով մինչ այդ պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Մասնավորապես անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Դավթյանը նախկինում մի շարք գործեր է կոծկել։

Դրա հետ կապված լրագրողները հիշեցին դատախազի մի ժամանակ ասածը, որ Բաբաջանյանի ետևում ուրիշի ականջներն է տեսնում և դիտարկմանը շարունակո՞ւմ է նույն կարծիքին մնալ, Գլխավոր դատախազն ասաց. «Արման Բաբաջանյանի ետևում ուրիշի ականջները ոնց որ դեռ երևում են»։