Ուհանի շուկան դեր է խաղացել կորոնավիրուսի բռնկման գործում․ ԱՀԿ ներկայացուցիչ

11
Չինաստանի կենտրոնական Ուհան քաղաքի ծովամթերթի մեծածախ շուկան որպես աղբյուր կամ, հնարավոր է, որպես «վիրուսի ընդլայման վայր» որոշակի դեր է խաղացել անցյալ տարի նոր կորոնավիրուսի բռնկման հարցում, ուրբաթ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կոչ անելով լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, գրում է Reuters գործակալությունը։

«Պարզ է, որ շուկան դեր է խաղացել կորոնավիրուսի տարածման գործում։ Բայց թե ինչ դեր, մենք չգիտենք։ Չգիտենք՝ արդյոք շուկան եղել է աղբյո՞ւր, տարածման գործո՞ն է հանդիսացել, թե՞ պարզապես պատահականությամբ որոշ դեպքեր հայտնաբերվել են այս շուկայում և դրա մերձակայքում», – ասել է ԱՀԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը:

Նրա խոսքով՝ հայտնի չէ նաև՝ վաճառվող կենդանիներից, վարակված վաճառողներից, թե գնորդներից է կորոնավիրուսը տարածվել շուկայում։