Ուկրաինան և Թուրքիան ռադիոտեղորոշիչ սարքավորումներ կարտադրեն

19

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական «Ուկրօբորոնպրոմ» և թուրքական HAVELSAN ընկերությունները պայմանավորվել են ռադիոտեղորոշիչ սարքավորումներ արտադրել` ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան:

Թերթը, վկայակոչելով ուկրաինական ընկերության մամլո հաղորդագրությունը, ռադիոտեղորոշիչ կայանների համատեղ մշակումն ու արտադրությունը ապրիլի 8-ին ամրագրվել է համագործակցության մասին հուշագրով:

«Մենք միավորում ենք ջանքերը թուրքական առաջատար ընկերության հետ և հզոր, նորարարական արտադրանք կմշակենք, որը կհամապատասխանի սպառազինության միջազգային չափանիշներին», – ասել է «Ուկրօբորոնպրոմի» գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովը: