Ուկրաինան և Թուրքիան մտադիր են ազատ առևտրի գոտի ստեղծել

3

Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են բարձր մակարդակի թուրք-ուկրաինական հանդիպման անցկացման հարցը: Հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ իր հերթին ընդգծել է, որ բարձր մակարդակի այդ հանդիպումը պլանավորված է 2015 թվականի առաջին եռամսյակին: Կլիմկինը հավելել է, որ հանդիպման ժամանակ  քննարկվել է նաև Ուկրաինայի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, և ԵԱՀԿ-ի ու միջազգային մյուս կազմակերպությունների շրջանակներում Ուկրաինայի ու Թուրքիայի գործընկերությունը: