Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը դադարեցրել է օգտագործել գազապահեստարանների գազը և վերսկսել է գազի գնումը Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան Գազպրոմից գազի գնումը դադարեցրել էր, երբ ռուսական ընկերությունը պահանջել էր մարել պարտքերը, ինչին էլ հաջորդել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքով Եվրոպայի գազամատակարարման դադարեցումը:
Նշենք, որ ՌԴ և Ուկրաինա հարաբերությունները վերջին տարիներին խիստ լարված էին, նույնիսկ Ուկրաինան պատրաստ էր հարաժարվել ՌԴ հետ ամեն տեսակի հարաբերություններից և պատրաստվում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, սակայն անցած մի քանի օրերի ընթացքում ինչ-ինչ պատճառներով այս երկու երկրների միջև հարաբերությունները սկսեցին վերածնվել, մինչև անգամ Ուկրաինան հրաժարվում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտի մտնելու հնարավորությունից:














