Ուկրաինան մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Թուրքիայի, Իսրայելի ու Կանադայի հետ

11

Ուկրաինան մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Թուրքիայի, Իսրայելի ու Կանադայի հետ: Հայտնում է «Կոմերսանտը»:

Ուկրաինան հույս ունի ընդլայնել իր առևտրի աշխարհագրությունը՝ ներառելով նաև Պարսից ծոցի և Արևմտյան Աֆրիկայի երկրները:

Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա հայտնել է, որ արդեն հիմա հարկավոր է մտածել ոչ միայն ԵՄ-ի երկրների, այլև այլ երկրների շուկաները գրավելու մասին, ուստի կառավարությունն իր առաջ խնդիր է դնում բանակցություններ սկսել նշված երկրների իշխանությունների հետ: