Ուկրաինան մտադիր է Ан-178 տրանսպորտային ինքնաթիռներ մատակարարել Ադրբեջանին

10

Газета.Ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինական «Անտոնով» պետական ձեռնարկությունը մտադիր է Ан-178 տրանսպորտային ինքնաթիռների 10 նոր օրինակ մատակարարել Ադրբեջանին: 

Պատվիրատուն Silk Way Airlines ադրբեջանական ընկերությունն է: Պայմանագիրը կողմերը կնքել են Կիևում:

Նշենք, որ մատակարարման ժամկետների և պայմանագրի մանրամասների մասին  ոչինչ չի հաղորդվում: