Ուկրաինան ԵՄ-ից 15 մլրդ դոլար կստանա, ինչպես նաև կանդամակցի ՆԱՏՕ-ին

8

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել 15 մլրդ դոլարի օգնություն: Տեղեկացնում է BBC-ին՝ վկայակոչելով Եվորպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոյին:

Գումարը կհատկացվի ԵՄ բյուջեից: Բարրոզոն նաև հայտնել է, որ գումարի հատկացումը կախված է նաև Ուկրաինայի կողմից Միջազգային Վալյուտային ֆոնդի հետ համաձայնագրի ստորագրումից:

Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի Ռադան օրենքի նախագիծ է ընդունել ՆԱՏՕ-ին միանալու մասին: Օրենքի նախագծով նախատեսված են մի շարք փոփոխություններ երկրի անվտանգության ապահովման, ինչպես նաև Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: