Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

14

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը սգո օր է հայտարարել Ուկրաինայում՝ ընդդիմության և հատուկ ջոկատայինների միջև տեղի ունեցած բախման հետևանքով երկու տասնյակից ավելի զոհերի համար:

Սգո օրը ողջ Ուկրաինայի տարածքում պետական հիմնարկներում կիջեցվեն Ուկրաինայի պետական դրոշները, չեղյալ կհայտարվեն ժամանցային, մարզական միջոցառումները, համապատասխան ուղղումներ կարվեն հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներում: