Ուկրաինայի Ռադան ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթներ է ընդունել

4

Օգոստոսի 12-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրինագծի փաթեթ: Տեղեկացնում է Itar-tass-ը:

Եթե մինչ այդ Ռադան միայն պատժամիջոցներ էր ընդունում, ապա այս օրինագիծը նախատեսված է այս պատժամիջոցների կիրառումը դատարանի միջոցով: 

Ըստ այդմ՝ օրինագիծը նախատեսված է ՌԴ-ի համար: Համաձայն որի՝ Ուկրաինայի ԱԱԾ-ն և Պաշտպանության նախարարությունը իրավունք ունեն կասեցնել ակտիվները, սահմանափակել առևտրային գործընթացները, ամբողջությամբ կամ մասամբ դադարեցնել ռեսուրսների տարհանումը, թռիչքները և բեռնափոխադրումները Ուկրաինայի տարածքով, դադարեցնել տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարումը, չեղյալ համարել լիցենզիաները, սահմանափակել կամ դադարեցնել փոստային ծառայությունների իրականացումը:

Բացի այդ՝ արգելվում է ԶԼՄ-ների գործունեությունը,  Ուկրաինայի ջրային կամ օդային տարածք մուտք գործելը, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում վայրէջք կատարելը: Դադարեցվում են առևտրա-տնտեսական բոլոր տեսակի համաձայնագրերը և արդյունաբերության, և անվտանգության ու պաշտպանության ոլորտներում:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն առաջարկել է նաև Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարհանումը դադարեցնել:

Օրենքը կարգելի նաև Ռուսաստանի և այլ երկրների շուրջ 175 անձանց մուտքը Ուկրաինայի տարածք: