Ուժգին քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում. մարզպետ

7

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում։

Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք: