Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին գրել է․
«Ուզում եմ վերջ տալ «բնիկ-նորաբնակ» եզրույթի մանիպուլյացիաներին, զետեղելով այստեղ Կարինե Կարապետյանի քոմենթը՝
«Բնիկ» հասկացությունը առանցքային է այս ֆլեշմոբում, քանի որ «բնիկը» պատմությունը կրողն ու փոխանցողն է, որքան էլ այդ պատմությունը երկար կամ կարճ լինի։ Արևմտյան Հայաստանում «բնիկների» տեղահանմամբ սկսվեց պատմության բնաջնջում, որի արդյունքում այսօր «հարևան» ազգն իրեն թույլ է տալիս Հայաստանի հայերին Հնդկաստանի գնչուներ ու եկվորներ անվանել։ Որպես ոչ բնիկ ու ոչ էլ Երևանցի ողջունում եմ նախաձեռնությունը իր արժեքային տեսանկյունից»:














