Որևիցե մեկը թող չկասկածի, հերթով գործերը բացահայտվելու են. Ալեն Սիմոնյան

9
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին՝ չկալանավորելու դատարանի որոշմանը, նշեց, որ իր ենթադրությամբ դատարանի որոշումը կապված է Գագիկ Ծառուկյանի տարիքի հետ՝ կորոնավիրուսի առկայությամբ պայմանավորված. «Միգուցե դատավորի կողմից դա ինչ-որ ձևով պատճառ է հանդիսացել խափանման միջոցը ընտրել այնպիսի միջոց, որը կապված չէ անձին ազատազրկումից զրկելու հետ։ Մեր քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ այն քրեական գործը, որի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցավ լսումներ և որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին։ Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, այ սրա մասին պետք է խոսել»։

Լրագրողների դիտարկմանը, որ ժամանակին համացանցում ակտիվ տարածում էր Արտակ Սարգսյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որտեղ խոսվում է ընտրակաշառքի մասին, ինչո՞ւ ընտրակաշառքների գործերն ավելի լայն շրջանակներին չեն հասնում, Սիմոնյանը նշեց.«Որևիցե մեկը չի կարող ասել, որ դրանց հետ կապված գործեր չեն լինի և ձեր նշած գործերի հետ կապված քննությունների ականատես չենք լինի։ Որևիցե մեկը թող չկասկածի, հերթով գործերը բացահայտվելու են»։